«Մենք դեմ եք եկամտահարկի հաշվարկման նոր կարգին» խմբի թանկագին անդամներ, ձեզանից քանի՞սն են կարդացել նոր կարգը:

Եկամտահարկի հաշվարկման նոր կարգի դեպքում 3 առանձին հարկերի փոխարեն մտնում է 1 միասնական հարկ, որի դեպքում պահպանելով աշխատողի "ՄԱՔՈՒՐ" աշխատավարձը ՊԱԿԱՍՈՒՄ Է գործատուի ծախսը մեկ աշխատողի հաշվով: Եթե հիշենք որ բոլորս էլ աշխատանքի ընդունվելով ՄԻՇՏ պայմանավորվել ենք ՄԱՔՈՒՐ աշխատավարձի մասով ԹՔԱԾ ունենալով թե ինչքան է ԿԵՂՏՈՏԸ ապա ես չեմ հասկանում բարձրացված ԱՂՄՈՒԿԸ

Հիշեցնեմ որ եկամտահարկը այսուհետ իր մեջ ընդգրկելու է նաև այն գումարները որ որպես սոցապ վճար վճարում էր գործատուն (5-ից 20 հազար դրամ կախված ԿԵՂՏՈՏ աշխատավարձի չափից) և այդ նույն ԿԵՂՏՈՏԻ 3 տոկոսը որ վճարում էր աշխատողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել