Ինձ թվում է, որ ավելի շատ խոսում ենք, քան՝ գործում...
Ռուսաստանում ունենք 600-ից ավելի հայկական համայնք: Այսինքն, հաստատ նույնքան մեծահարուստ հայ կլինեն այդ համայնքներում: Ուրեմն, առանց հապաղելու, առանց ռոմանտիկայի, պետք է նրանց ու հայաստանցի գործարարների միջև սերտ կապեր ստեղծվեն, բազմաթիվ քաղաքներում բացվեն հայկական արտադրանքի խանութներ:
Եվ այս ամենը պիտի արվի մինչև տարեվերջ: Չբացահայտեմ շատ ենթաշերտեր: Եթե ուզում ենք, որ Հայաստանի արտադրանքը կարևորագույն տեղ ունենա ռուսական շուկայում, եթե ուզում ենք, որ այդ երկիրն ամբողջապես հաշվի նստի մեզ հետ և պատասխանատվություն կրի մեր երկրի անվտանգության համար, ապա պիտի գերակա դիրք գրավենք ռուսական շուկայում: Դա կարող ենք անել: Ավելին, կարող ենք շատ հարցերում մեր կամքը թելադրել, ինչպես անում են Ղազախստանն ու Ադրբեջանը...
Իհարկե, մեր հաջողությունն ապահովված կլինի, եթե դեսպան Օլեգ Եսայանը վերադառնա Հայաստան..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել