,,Առավոտ,, թերթում որոշ մտավորականներ կարծիքներ են հայտնել այսպես կոչված ,,ֆեյսբուքյան հայրենասիրության,, մասին: Ի սկզբանե՝ սխալ հարցադրում, վիրավորական բնութագրում...
Բայց այստեղ մեր ուշադրությունը գրավեց մի մարդու կարծիք, ըստ որի՝ վայ-հայրենասերների որոշ քայլեր ուղղակի նողկանք են առաջացնում: Սա Բրյուսովի անվան համալսարանի դասախոս, մի ժամանակ շտեմարանային բիզնեսի մեջ ներգրավված Դավիթ Գյուրջինյանի կարծիքն է: Չարակամ, ուրիշների հաջողություններից ու գնահատումներից ջղաձգվող մարդու կարծիք...
Ուզում եմ նրան և մյուսներին հարցնել, թե՞ արդյոք դատապարտելի է այն, որ մտավորականներից շատերը ոչ թե իրենց նման անտարբեր են երկրի ճակատագրին, միայն երկրի տված շահույթով են ապրում, այլ իրենց մտահոգություններն են հնչեցնում, ոգեշնչում են բանակին, ուժ տալիս մեր մարդկանց...
Գյուրջինյանի նմանները հենց կփախչեն ռազմադաշտից, որովհետև փող չկա, դատարկաբանելու տեղ չկա...
Մեկ անգամ էլ հիշեցնեմ, ֆեյսբուքում առաջինը հանդես եկավ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, որի մեկ արտահայտությունը գյուրջինյանատեսակների ողջ կենսագրությունն արժե...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել