Emedia.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներին ոգևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Սոչիում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված մեկնաբանությունում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա հատուկ գոհունակություն է հայտնել այն բանի հետ կապված, որ երկու երկրի նախագահները հաստատել են իրենց պարտավորությունները երկխոսության շարունակության և խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել