Երբ արթնանում ես մի առավոտ ու լսում հարազատի մահվան լուրը` ապրելդ չի գալիս, առաջինը որ անում ես զանգում ես հարազատներին հետո էն միակ հարազատին, ով ակնկալում ես ու ամենաշատն ես ուզում կողքիդ լինի, որովհետև այդ հարազատը մի տեսակ վստահություն է քեզ ներարկում, ստիպում սթափ լինել...
Հրաշալի բան չկա, երբ առաջին իսկ զանգիցդ <<հարազատդ>> կողքիտա, հետդ աղոթումա ու ոչինչ չասելով հասկանում ես, որ ցավդ կիսումա:
e
-Միթե <<հարազատդ>>  այն մարդնա ով այդ հինգ րոպեն  միայն ցանկացավ աղոթել հետդ,- հարցնում ես ինքդ քեզ, երբ ցավը  ավելիա տաքացել ու էտ <<հարազատիդ>> կարիքն ավելի ունես , իսկ էտ հարազատ ասվածդ զվրաճություների մեջա քեզ չի էլ հիշում:
Ծանրա ... հիմա էլ սկսում ես տանջվել, որ էտ քո <<հարազատը>> առաջին զանգից կողքիտ էր, որովհետև պարտք ուներ կատարելու, ուզում էր ասել ես լավ մարդ եմ չեմ մոռացել, որ իմ վատ վիճակում դու իմ կողքին ես եղել հիմա  էլ ես եմ կողքիդ, մենք էլ իրար պարտք չենք.....
Հիմա ավելի է ցավում սիրտս, միթե մարդությունը փոխադարձ շահերի մեջ է, կամ եթե անգամ այդպես է ես քո կողքին էի հարազատս մինչև վերջին պահը,երբ զգացի , որ լավ ես, իսկ դու  այնքան լավ էիր,  որ անգամ ինձ մոռացար առաջին իսկ լավ զգալուդ պահից.....սուտ է, ամեն բան սուտ է.... ճշմարիտ է միայն այն , որ ես հիմա միայնակ եմ   ցավիս հետ ու  ավելի ուժեղ եմ, հավատացեք երբևէ այսքան ոժեղ չեմ եղել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել