Եթե չլիներ մեր բանակի արժանի հակահարվածն ադրբեջանական դիվերսիոն փորձերին, եթե մարտադաշտում թուրքերը մի քանի մետր կարողանային առաջ գալ, այսօր Սոչիում Ալիևն իրեն հանդում մոլորած մալի պես չէր պահի։ Ադրբեջանական արկածախնդրությունը չեզոքացվեց կամ հասցվեց նվազագույնի ոչ թե Պուտինի, ոչ թե միջազգային հանրության, այլ բացառապես սահմանին կանգնած հայ զինվորների կյանքի և արյան գնով… Աստված լուսավորի ընկած տղաների հոգիներն ու ապաքինում պարգևի վիրավորներին… Միայն զենքով կա հային փրկություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել