Իրոք, որ կյանքը ավելի սյուռեալիստական է, քան կարելի է ենթադրել....
Կիևի կենտրոնում գտնվող վրանի վրա ծածանվում է Ադրբեջանի դրոշը, իսկ ուկարինացի տերտերը Ջեկի Չանի ճարպկությամբ պաշտպանում է վրանը կոմունալ ծառայության աշխատակիցներից՝ նրանց վրա նետելով անվադողեր: 

Մյուս կողմից էլ ինչ-որ "խաղաղասեր հայեր" ուզում են "տոլմա ուտել" ադրբեջանցիների հետ, հենց այն պահին, երբ ադրբեջանցիերը տանջամահ են անում գերված հայ գյուղացուն: Հետաքրքրիր է, ինչ կլիներ, եթե 1943 թվականին սովետական քաղաքացիները անցնեին Կարմիր հրապարակով "Ոչ պատերազմին" կոչերով և պլակատներով ... դրանից հետո նրանցից շատերը առիթ կունենաին անձամբ տեսնելու Սիբիրի սառնաշունչ բնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել