Քիչ առաջ վերադարձա դիրքերից, որտեղ գնացել էի ԼՂՀ և ՀՀ վարչապետերի, պաշտպանության նախարարների և այլ նախարարների ու պատգամավորների այցի շրջանակներում: Եղանք մի քանի հենակետերում, որտեղ վերջին օրերին հակառակորդի կողմից դիվերսիաներ են նախաձեռնվել:
Զինվորներն ու կամավորները ոգևորությամբ ընդունեցին պաշտոնյաներին, իսկ ոմանք պարգևատրվեցին իրենց ցուցաբերած խիզախությունների համար: Նշածս պաշտոնյաներընայս գիշեր մնալու են դիրքերում:
Լուսանկարում սպան զեկուցում է իրադարձությունների ժամանակագրության մասին՝ ներկայացնելովՊԲ-ի պաշտպանական ու պատժիչ գործողությունների մանրամասները: Ի դեպ, լուսանկարը, ինչպես տեսնում եք, սիրողական է, քանի որ կատարվել է ոչ հարմար դիրքից և իմ հեռախոսով:
Ներկայումս դրությունը հանգիստ է, և պետք չէ հավատալ այլևայլ բամբասանքների. հենվե՛ք միայն պաշտոնական տեղեկատվության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել