Այն մարդիկ, ովքեր ուրախանում են Ռուսաստանի հնարավոր տնտեսական դժվարություններով, կհիշեն իրենց հրճվանքը մի քանի ամիս անց, երբ Հայաստանում կհայտնվեն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության առաջին տհաճ հետևանքները: Հայաստանի տնտեսությունը այնքան է ինտեգրված Ռուսաստանին, որ ցանկացած փոփոխություն Հայաստանում կունենա կումուլյատիվ էֆֆեկտ: Դրամական հոսքերի մեծամասնությունը Հայաստան գալիս է Ռուսաստանից: Վերջին համաշխարհային ճգնաժամի փորձը ցույց տվեց, որ Ռուսաստանից տրանսֆերների կտրուկ պակասումը անխուսափելի կլինի: Առաջին անհրաժեշտության ապրանքների, հումքի, էներգակիրների, հեռահաղորդակցության զգալի մասը անմիջականորեն կախված են Ռուսաստանի տնտեսությունից: Ռուսաստանը ամենախոշոր ներդնող է, հետևաբար հնարավոր է ներդրումների զգալի նվազում և կապիտալի արտահոսք: Կարծում եմ անհրաժեշտ է գնահատել առկա ռիսկերը՝ ինչպես մակրո և այնպես էլ միկրո մակարդակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել