Էս քանի օր ա տարբեր մարդիք բողոքում են պոստերում կախված ժեշտի բանկեքից ու առաջարկում են տանեն կամեռաներ դնեն, բայց երևի երկար չեն մտածում ու իմ համոզմամբ կյանքում երևի սկի պոստ էլ չեն տեսել մոտիկից, որովհետև կամեռաների հետ կարա լինի հետևյալը`
1- Հոսանքը անջատվի
2- Ցերեկը թշնամու դիպուկահարը կրակի կամեռային
3- Գիշերը կամեռան լույս ա տալիս ու էլի դիպուկահարը կարա խփի
4- Կայծակը կարա խփի կամեռան շարքից հանի
5- Թշնամին իմանա որտեղով անցնում լարերը ու կտրի
6- Թշնամին հասնի կամեռային ու մի շոր գցելով կուրացնի

Իսկ նույն ժեշտի բանկի հետ չի կարա ոչ մի բան լինի, որովհետև`
1- Հենց կպնում են վայնասուն ա բարցրացնում
2- Փորձեն կտրեն ընկնելու ա ու էլի ձայն գա

Դե հիմա թող կամեռա առաջարկողներից մեկը ինձ փորձի համոզել, որ իմ նշած 6 կետերից և ոչ մեկը չի կարա պատահի կամեռաների հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել