Այժմ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը գտնվում է մարտական հենակետերից մեկում՝ կամավորների և զինվորականների հետ: Դիրքապահների մոտ ոգևորվածությունը ավելի քան բարձր է, և տիրում է միասնականության ջերմ մթնոլորտ:
Տեղի զինվորների ու սպայակազմի մարտական ոգին, անշուշտ, էլ ավելի է բարձրացել թե՛ վարչապետի, թե՛ կամավորների ներկայությամբ: Իսկ թշնամունը՝ հակառակը՝ չեն էլ ուզում ծպտուն հանել 
Վարչապետը շնորհակալություն է հայտնել զինվորականներին՝ անձնվեր ծառայության համար, իսկ կամավորներին՝ սեփական նախաձեռնությամբ առաջնագիծ մեկնելու համար: Նրա խոսքով՝ թեև ռազմական տեսանկյունից այդ քայլի անհրաժեշտությունը չկար, սակայն անգնահատելի է կամավորների աջակցության բարոյահոգեբանական դրական ազդեցությունը թե՛ զինվորի, թե՛ հասարակության վրա:
Հիշեցնեմ, որ երեկ գիշերը նույնպես վարչապետ Արա Հարությունյանն անցկացրել է դիրքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել