«Արմենիա» հեռուստաալիքով  «պերեստրոյկայի» ժամանակվա «մեր հասարակության բացերը քննադատող» կինոներ են ցույց տալիս:Արդեն քանի հատ, հատվածային դիտում եմ, դե նոստալգիան երիտասարդության տարիների երկրի հանդեպ զորավոր բան է: Բայց թե դրականը էդ նոստալգիայով էլ ավարտվում է: Սցենարների մասին չեմ խոսում, ժամանակի պարտադրած թեմաներն են, ժամանակին բնորոշ թերասություններով ու կեղծիքով: Ինձ սարսափեցնողը դերասանական խաղն է էդ կինոներում, մարդ էլ էդքան անտաղանդ ու բռնազբոսիկ խաղա, հիմիկվա սերիալներից միայն թերևս «Դժվար ապրուստ»-ը մոտենա էդ մակարդակին, բայց էլի չի հասնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել