Ալբինիզմ (լուսնամաշկություն) օրգանիզմի այն վիճակն է, երբ օրգանիզմում բացակայում է մաշկի, մազերի և աչքերի գույնն ապահովող պիգմենտը` մելանինը, բացի այդ նրանց մոտ տարբեր է նաև ԴՆԹ-ն: Նրանք ունենում են սպիտակավարդագույն մաշկ, սպիտակ մազեր և կարմիր աչքեր: Ալբինիզմը զուգորդվում է զարգացման այլ արատների հետ` խուլ-համրություն, էպիլեպսիա, գաճաճություն և այլն:  Ալբինիզմը շատ հազվադեպ հանդիպող երևույթ է, 2000 երեխաներից 1-ն է ծնվում ալբինոս, սակայն այն դեպքում, երբ ծնողներից 2-ն էլ ունեն այդպիսի գեն և ռեցեսիվ է: Նման անձանց մոտ նկատվում է լուսավախություն, քանի որ լույսի ճառագայթները նրանց աչքերի մեջ թափանցում են ոչ միայն բբի, այլ գունազուրկ ծիածանաթաղանթի միջոցով: Նրանց մաշկը ոչ թե մգանում է արևի տակ, այլ այրվում:  Միջնադարում նրանց համարում էին սատանայի օգնականներ և այրում էին կրակի վրա: Տեղի գուշակները նրանց համարում էին մեծ ուժի տեր և հաճախ նրանց սպանելու համար շատ մեծ գումարներ էին տրամադրում: Նրանց համար առանձին տներ էին կառուցում, որտեղ ապրում էին ու կրթություն ստանում: Նրանք բնակվում են միջազգային կազմակերպությունների կողմից բացված հատուկ հսկվող ճամբարներում: Տանզանիայի ու Բուրունդիի բնակիչները հավատում են, որ ալբինոսների մարմնի մասերը երջանկություն և հարստություն են բերում: Տեղի ձկնորսներն ալբինոսների մազերն օգտագործում են ձկնորսական ցանցեր պատրաստելու համար։ Նրանց կարծիքով նման ցանցերը նպաստում են մեծ քանակությամբ ձուկ բռնել:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել