Emedia.am-ը գրում է.

Հանրապետությունում հուլիսի 25-ին գրանցվել են մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հուլիսի 25-ին, ժամը 08.30-ին, «ԳԱԶ-322132-220» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Արարատյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել «Տոյոտա Պլաց» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով վերջին ավտոմեքենայի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1981 թ. ծնված Կարեն Վ.-ի վարած մոտոցիկլը ժամը 15.10-ի սահմաններում Արարատի Խանջյան փողոցում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այնուհետև հուլիսի 25-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Կայարանամերձ հրապարակի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Մետաքսյա և 2004 թ. ծնված Լիանա Ղ.-երին:Վարորդը տուժողներին նույն ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանության Կու? ?այրիի բաժին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել