Imyerevan.com-ը գրում է.

Ուժեղ տղամարդ՝ պատրաստ աշխարհը պատառ-պատառ անել, բայց միևնույն ժամանակ՝ քնքուշ, ռոմանտիկ, զգացմունքային. ոչ թե տղամարդ, այլ իսկական մուրազ: Այն էլ՝ հասանելի: imyerevan.com կայքը գտավ տարբեր մարզաձևերի ուժեղագույն հայ ներկայացուցիչներին, որոնք համատեղում են իրենց մեջ երկու՝ առաջին հայացքից անհամատեղելի հատկանիշեր՝ ուժ և քնքշություն:

 

Վլադիմիր Սիմոնյան, մարտեր առանց կանոնների մարզաձևի Եվրոպայի, Իրանի, Ուկրանինայի և Հայաստանի հնգակի չեմպիոն
Քնքշությունը հրաշալի հատկանիշ է, որը ես անսահման գնահատում եմ: Բայց, գրողը տանի, իմ մեջ այն չկա: Ոչ, ես կոպիտ չեմ, պարզապես այդ քաղցր-մաղցր զգացմունքայնությունն իմ մեջ չկա: Կարծում եմ, որ դա ամեն դեպքում իմ կենսակերպի հետ է կապված: Բայց քնքուշ լինելը, միանշանակ, հրաշալի հատկանիշ է:

 


Սերգեյ Ասատուրով, ուժային եռամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ
Քնքշության ամսին խոսելը շատ պատասխանատու գործ է: Բայց այնուամենայիվ, մարզիկների մեծ մասը բարի է ու նուրբ: Դա իրականում իր բացատրությունն ունի: Մարդը, ով ժամերով մարզվում է, պարզապես չի կարող բացասական լիցքեր ունենալ: Մարզումները հոգին մաքրում են: Եվ երևի հենց սա է պատճառը, որ ուժի հետ համատեղ մարզիկները միաժամանակ քնքուշ են ու բարի:

 


Արմեն Չափողյան, արմռեստլինգի աշխարհի չեմպիոն
Իմ ուժը ես միայն սպորտում եմ կիրառում: Իսկ, առհասարակ, ես շատ քնքուշ եմ, հատկապես երեխաների ու կանանց հետ:

 


Վրեժ Սեդրակյան, արմռեստլինգի աշխարհի չեմպիոն
Լինում են իրավիճակներ, երբ պարզապես հնարավոր չէ նուրբ ու հոգատար չլինել: Օրինակ վերջերս մի աղջկա հետ ծանոթացա. քայլում էինք ու հանկարծ անձրև սկսվեց: Ես նրան ձեռքերի վրա առա ու վազեցի, որ հնարավորինս քիչ թրջվի:

 


Սևակ Մանուկյան, եռամարտի աշխարհի չեմպիոն
Ուժեղ մարդիկ ռոբոտներ չեն: Նրանք նույնպես թուլություններն ունեն ու դրանցից մեկը քնքշությունն է, հատկապես, երբ հարցը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին է վերաբերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել