Emedia.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության թիմերի հայտացուցակները շարունակում են կրել փոփոխություններ:

Երեւանի «Ուլիսի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է Կարեն Բարսեղյանը: Երիտասարդ մասնագետի գլխավորությամբ թիմը հանդես է եկել 2012-14թ ընթացքում:

Այդ մասին eMedia.am-ին հայտնեցին «Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի հետ կապերի բաժնից: Նրանց փոխանցմամբ` Կարեն Բարսեղյանը «Ուլիսից» հեռացել է սեփական դիմումի համաձայն: Ամենայն հավանականությամբ «Ուլիսի» նոր գլխավոր մարզիչը  արտասահմանցի կլինի, քանի որ ակումբի նոր սեփականատերերը ներկայումս բանակցություններ են վարում արտասահմանցի մասնագետների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել