Emedia.am-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 24-ին` ժամը 03.25-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդած տվյալներով, հրդեհը մեկուսացվել է ժամը 04.17-ին, մարվել` 05.01-ին: Այրվել է Ժ. Պ.-ին պատկանող տան տանիքն ամբողջությամբ (120 քմ), Ջ. Հ.-ին և Կ. Մ.-ին պատկանող տների տանիքները՝ մասամբ (150 քմ և 2 քմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել