«Ոկսե ծիրան» փառատոնի ցուցադրումներից մեկին էինք... Lեհաստանից լուրջ պատվիրակություն, լուրջ մարդիկ... երեք սոլիդ մասնագետ բարձրացան բեմ և պատմեցին իրենց մասին, իրենց Լեհաստանի մասին, այն կազմակերպության, որը ներկայացնում էին և այլն...

Խոսում էին անգլերեն, իսկ մերոնք թարգմանում էին հայերեն... Երեքից մեկը՝ մի տարիքով լրագրող, ով իրենց հետ Լեհաստանից էր եկել, որը գերազանց խոսում էր ռուսերեն..., բայց մի խնդիր ուներ... կակազում էր... և երբ նա սկսեց խոսել, մեր հիանալի հանդիսատեսը՝ դահլիճի տարբեր մասերում, սկսեցին ծիծառել...

Բառեր չեմ գտնում, որ բացատրեմ, թե ես քանի կիլոմետր գետինը մտա...

Ամբողջ ֆիլմի ընթացքում խոսացող, ղժացող ու հեռախոսի զանգերին պատասխանող մեր ոսկե երիտասարդության մասին էլ չեմ խոսում... (((

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել