Emedia.am_ը գրել է.

Հայաստանում շտապօգնության կանչերի թիվը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ աճել է, ինչը պայմանավորված է սպասարկման որակի բարելավմամբ և հիվանդների շրջանում վստահության բարձրացմամբ: Հրավիրված ասուլիսում այդ մասին նշեց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը` ավելացնելով, որ օրական արձանագրվում է միջինում 650 կանչ:

«Հունվարի 1-ից մինչ հունիսի 1-ը շտապօգնությունը ստացել է 113 հազար 272 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 21 հազար 333 քաղաքացի: Այս ցուցանիշը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 898-ով: Շտապօգնության կանչերի շրջանում 20 տոկոսը պատկանում է սրտանոթային հիվանդություններին: Դրանցով պայմանավորված կանչերի թիվը կազմել է 30 հազար 608»,-տեղեկացրել է Թագուհի Ստեփանյանը:

«Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրենի փոխանցմամբ` հիվանդների միայն 20 տոկոսն է տեղափոխվում հիվանդանոց, քանի որ շատերը նախընտրում են տանը ստանալ անհրաժեշտ օգնություն և համապատասխան բուժում, ինչը շատ դեպքերում հնարավոր չէ: «Ամենաշատ կանչերն արձանագրվում են երեկոյան ժամերին, իսկ շտապօգնության մեքենաները պարտավոր են հիվանդի մոտ հասնել 7-15 րոպեի ընթացում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել