Emedia.am-ը գրում է.

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանն ընդունել է գերմանական Deutsche Post DHL ընկերության ներկայացուցիչներին:

Հանդիպման նպատակն էր ամփոփել կատարված աշխատանքները, նախանշել հետագա փոխգործակցության հնարավոր ուղղությունները և նախապատրաստել համագործակցության հուշագիր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ընկերության ներկայացուցիչ Փոլ Դաուլինգը հայտնեց, որ իրենք շատ տպավորված են ԱԻՆ-ի հետ անցկացված վարժանքներից ու դասընթացներից և ուրախ կլինեն շարունակել համագործակցությունը.
- Վարժանքները գերազանց անցան, և մենք ուրախ ենք, որ կարող ենք մեր համեստ ներդրումն ունենալ ձեր գործի մեջ: Հուսով ենք, որ հոկտեմբերին ծրագրվող վարժանքը նույնքան արդյունավետ կլինի: Այն, որ վարժանքը պատրաստում ենք ոչ թե մենք, այլ նախորդ դասընթացներում վերապատրաստված հրահանգիչները, արդեն շատ լուրջ ձեռքբերում է, իսկ այս անգամ մենք հանդես կգանք դիտորդ-խորհրդատուի դերում:

ՓԾ տնօրենը նշեց, որ ԱԻՆ ենթակայության տակ գտնվող Ստեփանավանի օդանավակայանում ներկայումս ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Շուտով նախարարությանը կհանձնվի նաև Կապանի օդանավակայանը, և այս ոլորտում լուրջ փորձ ունեցող DHL ընկերության հետ աշխատանքը կարող է շատ արդյունավետ լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել