Բավականին հետաքրքիր օրինչափություն:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակվում Ուկրաինայում, Վրաստանում դեսպանորդած մարդը:
Հայաստանում` Բեյրութում դեսպանորդածը:
Ընդորում, այդ Ռուսաստանն է Վրաստանում դեսպանորդած իր Վոլինկինին Հայաստան ղրկում...
Հիմա ծայրերը հավաքենք:
Ադրբեջան ուկրաինական եւ վրացական «ռասկլադով» մարդ ուղարկելը նշանային համակարգով արդեն իսկ ազդարարումն է՝ ԱՄՆ-ն իսկապես զարգացումներ է նախապատարստվում Ադրբեջանում՝
աՈչ միայն մարդու իրավունքների «գծով»:
բՈչ միայն վահաբական-իսլամիստական-անջատողական շարժման «գծով», որը կպայթեցնի Ադրբեջանը ոչ պակաս, քան` պատերազմն ինքնին:
գԻրանի հետ հարաբերությունների` Ադրբեջան-Իրան տանդեմ «գծելու» պահով` ընդդեմ Ռուսաստան:
Հ.Գ. Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի մարտահրավերները նույնքան առատ են, որքան Հայաստանինը: 
Որովհետեւ չենք գումարել Ռուսաստանի` Եվրասիական միության բազարը եւս: 
Կարող ենք ասել, այդ մարտահրավերները ավելին են, քան կարելի է կարծել, որովհետեւ այս պահին Հայաստանում «արաբական գարնան» շունչ գրեթե չի զգացվում:
Տես` ԱՄՆ դեսպանի նշանակման փաստը:
Իսկ Ադրբեջանը կես քայլ սխալվելու դեպքում կարող հայտնվել եգիպտա-լիբիական ալեկոծության հանգերի մեջ:
Այնպես որ, ոչ միշտ է նավթ ունենալը «կ դոբրու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել