Emedia.am-ը գրում է.

Բարսելոնայում շուտով կկառուցվի աշխարհի ամենամեծ մզկիթներից մեկը: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, տեղի մուսուլմանները հովանավոր են գտել հսկայական շինության կառուցման համար, որն իրականացնելու նպատակով կներդրվի 2,2 միլիարդ եվրո:

Իսպանացի լրագրողները պնդում են, որ հսկայական շինության կառուցման համար ծրագրվում է գնել ցլամարտի համար նախատեսված արենան և այն դարձնել հոգևոր կենտրոն, որը կտեղավորի 40 հազար մարդ:

Լուրեր են շրջանառվում, որ հոգևոր կենտրոնը կհամալրվի 300 մետր բարձրություն ունեցող մինարեթով, որն էլ կդառնա մեծությամբ երրորդը Մեքքայից և Մեդինայից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել