Yerevannews.am-ը գրում է.

Հոլիվուդյան հայտնի աստղ Ջորջ Քլունին ինչպես հայտնի է այս աշնանը վերջապես որոշել է ամուսնանալ և իր կյանքը կապել իրավաբան` Ամալ Ալամուդինի հետ: Նրանց հարսանիքը տեղի է ունենալու Իտալիայում:  Այժմ Քլունին բանակցություններ է տանում նույնպես հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյի հետ, որպեսզի նա երգի Իտալիայում կայանալիք իրենց հարսանեկան արարողության ժամանակ: Բանը նրանում է, որ դերասանի հարսնացուն երկրպագում է այս երգչուհուն և Ջորջը պատրաստ է բաժանվել մեծ քանակությամբ գումարների հետ, միայն թե կատարի ապագա կնոջ ցանկությունը: Հայտնի է, որ Լանա Դել Ռեյը արդեն իսկ ելույթ է ունեցել մեկ աստղային հարսանիքի ժամանակ՝ Քիմ Քարդաշյանի ու Քենյա Ուեսթի: Եվ քանի որ նա Քիմի ընկերուհին է, ապա երգչուհին դա արել է առանց վարջատրության:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել