Yerevannews.am-ը գրում է.

Հուլիսի 9-ին, ժամը 00.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սախարովի հրապարակում բախվել է Ա. Սախարովի հուշարձանի բետոնյա պատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ***

Հուլիսի 8-ին, ժամը 10.45-ին, «FAW» մակնիշի ավտոբուսի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 1/6 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 2 ուղևորուհիները վայր են ընկել սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ***

Հուլիսի 8-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ 56-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել և հայտնել, որ հուլիսի 7-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սևանի փողոցի թիվ 86 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն: Կատարվում է քննություն: ***

Հուլիսի 8-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 54-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Թբիլիսյան խճուղու թիվ 3/2 հասցեի մոտ` վայր ընկնելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նշված հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հիվանդանոց դիմած կնոջը: Կատարվում է քննություն: ***

Հուլիսի 4-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ հոնքի, աջ շրթունքի, ձախ նախաբազկի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 26-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տան կտուրից վայր ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում երիտասարդը բացատրություն է տվել, որ վնասվածքն ստացել է հուլիսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, գտնվելով «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայում, որը Մխչյան-Բյուրավան ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է: Կատարվում է նախաքննություն: ***

Հուլիսի 8-ին, ժամը 08.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2121»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ***

Հուլիսի 8-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1956 թ. ծնված Միքայել Մ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով: Պարզել է, որ հուլիսի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում, դեռևս չպարզված վայրում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Միքայել Մ.-ին` պատճառելով նշված վնասվածքը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 8-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Միքայել Մ.-ին Բալահովիտ գյուղում գտնվող ռեստորանի մոտ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Գագիկ Խ.-ն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` Գագիկ Խ.-ն հուլիսի 8-ին, ժամը 19.40-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել