Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ-ում բացել են աշխարհի ամենաբարձր և ամենաարագ «ազատ անկում» ատրակցիոնը: Նյու Ջերսիի զվարճանքների զբոսայգու այցելուներն «ընկնում են» 40-հարկանի շենքի բարձրությունից՝ ընդսմին մնալով անվնաս:

Նոր ատրակցիոնը կոչվում Է «Զումանջարո. ճակատագրական անկում»: Այցելուները ութ-ութ տեղավորվում են խցիկներում: Վերելքի ամենաբարձր կետում՝ 120 մետր բարձրության վրա, ուր նրանք հասնում են կես րոպեի ընթացքում, տեսանելի են Ֆիլադելֆիայի երկնաքերերը, որոնք այդտեղից գտնվում են 80 կիլոմետր հեռավորության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել