Սթայրոնի «Սոֆիի ընտրությունը» վեպը (1979) Ջ. Գարդները անվանել է «գոթիկական»: Նրա կարծիքով այս վեպում Սթայրոնը փորձել է ապացուցել, թե ինչպես են բացարձակ չարիքի կատեգորիաները հարավային գոթիկայից տարածվում ամբողջ աշխարհում: 1983 թ. Ջեյմս Հարթը լույս է ընծայում իր հեղինակավոր “Ամերիկյան գրականության Օքսֆորդյան ուղեցույցի” հերթական հրատարակությունը, որտեղ առանձին հոդվածով է անդրադառնում Սթայրոնի այս վեպին: “Նաթ Թերների խոստովանությունը” վեպի հետ մեկտեղ դրանից հետո ամերիկյան համալսարանները սկսում են ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել նաև “Սոֆիի ընտրությունը” վեպը: 
Վեպի գլխավոր հերոսը Սթինգոն է, ով Հարավից գալիս է Նյու Յորք ու աշխատանքի անցնում մի հրատարակչությունում, որպեսզի կարողանա իրականացնել իր վաղեմի երազանքը և գրող դառնալ: Նա աստիճանաբար ծանոթանում է նիկելապատ սենյակների իր հարևանների հետ` լեհ Սոֆիի ու նրա ընկերոջ` Նաթանի: Վեպի էջերից ընթերցողն իմանում է, որ Սոֆին պատերազմի տարիներին երկու տարի անցկացրել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում, կորցրել ընտանիքին: Սոֆիի ու համակենտրոնացման ճամբարի պարետ Ռուդոլֆ Հեսսեի կերպարների միջոցով հեղինակը ներկայացնում է դահճի ու զոհի հարաբերությունները: Նախ Սոֆին այն ընտրության առաջ է կանգնում, ըստ որի պետք է որոշեր թե իր երկու զավակներից ում ուղարկեր գազային մեկուսարան` տասնամյա որդուն թե յոթնամյա դստերը: Ապա արդեն երևան է գալիս հերոսուհու ընտրության հաջորդ փուլը, որտեղ արդեն Սոֆին պատրաստակամություն է հայտնում հրաժարվել պայքարից ու հանձնվել բռնության ու վախի առաջ: Հերոսուհին նահանջում է ու հրաժարվում պայքարից: Հենց սա էլ բերում է Սոֆիի անհատականության կործանմանը: 
Ամերիկյան գրականության այս վառ անհատականության գրական ժառանգության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բարոյական կատեգորիաները արդեն կորցնում են իրենց կայունությունն ու հարատևությունըև վերածվում մարդկային հոգեվիճակների, այլոց հետ հարաբերությունների ու դրանց փոփոխության կենդանի բովանդակության:
պատերազմի ավարից հետո Սոֆին հայտնվում է հոգեպես անհավասարակշիռ նաթանի ազդեցության ոլորտում, դառնում նրա այլասերված կառնավալների զոհն ու կամավոր մասնակիցը: Նաթանն ու Սոֆին իրենց կայնքն ավարտում են ինքնասպանությամբ` կալիումի ցիանիդով թունավորվելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել