Հին տոմարով Ամանորը նշվել է Նավասարդ ամսվա Արեգ օրը: Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին Հայկ նահապետը Վանա լճի արևելյան ափին պարտության  է մատնում Բելին` հաղթության  օրը դարձնելով տարեմուտի սկիզբ:  "Նավասարդ " անվանումը պարթև-իրանական ծագում ունի` նավա-նեո-նոր, սարդ - տարի: Այդ օրը բնականաբար հայերիս բնորոշ խրախճանքն էր, զարդարվում էին աստվածների ` հատկապես Անահիտ դիցուհու մեհյանները: Նրան բազում զոհեր էին մատուցվում` բերքառատ տարվա համար` հաջորդի համար նույնը ակնկալելով:
  Հետագայում, երբ Քրիստոնեության ընդունման հետ մեկտեղ Անահիտի "ֆունկցիաները" վերագրվեցին Մարիամ Աստվածածնին, խաղողի բերքահավաքի տոնը տեղափոխվեց հաջորդ օրը, տոնն անվանվեց "Խաղողօրհնեք" ` համընկնելով Աստվածածնի երկինք վերափոխվելու օրվա հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել