Պատահմամբ ֆեյսբուքում կարդացի մի անդրադարձ իմ ելույթին, որը ծուռ հայելու արտացոլում էր հիշեցնում, այնպես ինչպես ելույթից հետո կատարված ծուռ մեկնաբանություններն ու կարծիքները։ Ուրախ պիտի լինեի եթե դասախոսություն կամ բանախոսություն լսողները այդ ընթացքում ոչ թե մայրիկի սարքած տոլմայի մասին մտածելով ականջի մի ծայրով էլ բանախոսին լսեին, այլ կլանված ունկնդրեին ասվածները հասկանալու համար ինչ է ասվում և ինչ օրինեկներ են բերվում։ 
Ես կարծում եմ եթե Լիլիթ Աբգարյանը ավելի ուշադիր լիներ, կուլինարական խնդիրները կը հասկանար ինչի մասին է և կոճակասեխմության աստվածաբանությամբ չէր շեղի ասվածը, այլ ընկալած կլիներ միտքը, որն է առանց ազգային ավանդությունների պահպանման, ազգ գոյություն ունենալ չի կարող, իսկ այդ ավանդություններում չկան մեծ կամ փոքր հասկացողություններ, քանզի ամենափոքր թվացողն անգամ կարևոր է։
Իսկ հիմա տեսեք թե ինչպես է աղավաղվել իմ երկու ժամանոց բանախոսության իմաստն ու կերպարը։ Սիրելի օրիորդ նախ հրեաների ազգային գաղափարախոսությունը իրենց հավատամքն է, իսկ ավանդությունը Հին Կտակարանոմ գրված պատվիրանները։ Ասածս ընկալելու համար լավ է կարդալ այն, մտածել և ապա շարադրել։ Իսկ սխալ ներկայացրած հատվածը մէջ եմ բերում - կպատկերացնեի՞ք, որ հրեան կարող է նույնիսկ իր համար լիֆտի (վերելակ ուղղումը Կ.վ.) կոչակ սեղմող պահել, քանզի իրենց կրոնն ասում է, որ կա մի օր, երբ պիտի հանգստանալ , ոչինչ չանել:﹣(մեջբերումն ավարտված) 
Խոսքը վերաբերվում է շաբաթ օրով ոչին չանելուն նախ, երկրորդը տոլմայի մասին երազը այնքան խորն է եղել, որ աղջնակը չի հասկացել տան լույսը միացնելու համար շաբաթի գոյը, վերելակի կոճակ սեղմողից տարբերակելուց։ Եվ այս կերպ մոտեցումով է որ ծնվում են հայոց հանճարները, որոնք գալիս են ոչ ունկնդրելու ասվածը, այլ այն աղավաղված ներկայացնելու։ Ինձ զարմացնում է անձի ոչ թե անտեղյակությունը այլ հարցի մոտեցման կերպը և ամենակարևոր բաները թողած մեկդի, թերևս անհասու են դրանք։ Պողոս առաքյալն իր Ա Կորնթացիների 3 գլխում գրում է ՚՚Եղբայրներ, չկարողացա խոսել ձեզ հետ իբրև հոգևորների հետ,այլ խոսեցի իբրև մարմնավորների հետ։ Իբրև մանուկներ ի Քրիստոս կաթ տվեցի ձեզ և ոչ կերակուր, քանի որ դեռ կարող էլ չէիք (կերակուրը ուտել) և հիմա էլ կարող չեք, քանի որ դեռ մարմնավոր եք։՚՚ (Ա Կորնթացիերի 3.1-2)։ Կարծում եմ պարզ է...

Ասում են գիտե՞ք հրեաները ինչի են ամբողջ աշխարհը իրենց ձեռքն առել... որովհետև ունեն ազգային գաղափարախոսություն, ունեն ավանդույթներ, որոնք նույնիսկ չնչին չափով չեն խախտում: Օրինակ՝ կպատկերացնեի՞ք, որ հրեան կարող է նույնիսկ իր համար լիֆտի կոչակ սեղմող պահել, քանզի իրենց կրոնն ասում է, որ կա մի օր, երբ պիտի հանգստանալ , ոչինչ չանել: և քանի որ լիֆտի կոճակ սեղմելն էլ է համարվում աշխատանք, նա դա չի անում, վարձում է մեկին, ով իր փոխարեն լիֆտի կոճակ է սեղմում: Կամ կպատկերացնեի՞ք, որ հրեայի խոհանոցը 2 մասի է բաժանված. մի մասում պատրաստվում է կաթնամթերքից կերակուրներ, մյուս հատվածում՝ մսեղենից, քանզի հրեայի գաղափարախոսությունը ասում է. երբեք կաթի մեջ միս չեփես.. Ու քանի որ հրեան պահպանում է իր ավանդույթը կետ առ կետ, ապա նույն կաթսայի մեջ, որում եփվել է կաթ, միս չի եփում.. Հրեայի գաղափարախոսությունն ասում է. «Օտար երկրում օտար տաճարում երկրպագիր օտարի սուտ աստվածնեիրն, բայց քո տանը և հո հոգում միշտ հավատարիմ մնա քո տեր Աստծոն»: Սա երեկ սեմինարի ընթացքում Տեր Կոմիտասն էր ասում.. Որպես օրինակ էր բերում հրեաների գաղափարախոսությունը: Ու հարց է առաջանում. իսկ մենք ինչպե՞ս ենք վարվում մեր ավանդույթների հետ, ի՞նչ չափով ենք հետևում դրանց, ինչու՞ է ամեն տեղից վեր կացող իրեն թույլ տալիս ավանդույթները համարել «հայկական տաբու» և հնացած...

Բլոգերի գրառումը կարող եք կարդալ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել