Չգիտեմ՝ նկատել եք թե չէ, բայց այսօր երիտասարդության շրջանում համարատարած անգրագիտություն է տիրում : Էս մեր ջահելները «թարգել են» սովորել ու իրանց կյանքը զիզի-բիզի բաներով են լցնում: Այ օրինակ ՝չգիտես թե ինչ թեմայի շուրջ զրուցես «թիթիզիկ» աղջիկների հետ… Շատ-շատ զրուցես մոդայից, տղաներից ու իրանց հարուստ պապաներից.. տղաների հետ էլ պետք է զրուցես աղջիկներից, ավտոներից ու ակումբային «կայֆերից»: Ողբալի վիճակ է… մատերիդ վրա կհաշվես խելացի ու բանիմաց երիտասարդներին, որոնց հետ կարող ես զրուցել և՛ արվեստից, և՛ մոդայից, և՛ քաղաքականությունից, և՛ պատմությունից, և՛ կյանքից, և՛ աղջիկներից ու տղաներից: Մի խոսքով՝ կոչ եմ անում Սովորել ու զարգացնել սեփական ուղեղները- հաստատ մի օր պետք կգա :ՃՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել