Ամեն օր, ամեն Աստծո օր հանդիպում եմ նույն մարդկանց, նույն ձայներին, նույն իրավիճակներին։ Արդեն անգիր գիտեմ, թե շաբաթվա որ օրը ինչ ա բերելու իր հետ, ու էդ ամեն ինչը համեմված ա նույն տերմիններով` հիմնականում լրատվականներից, ծանոթ-անծանոթներից, հարազատներից ու «ակտիվ» քաղաքացիներից դուրս ելած. ՀՀԿ-ԲՀԿ (իրա անդամների անուն-ազգանուններով հանդերձ), ընդդիմություն (նախորդի պես), գաղջ, իշխանափոխություն, ակտիվիստ, հայ մարդ, փաբ, մանր կտա՞ք, կարմիր գիծ, արագաչափ, օլիգարխ, սոված եմ, արտագաղթ, կյդֆհասկֆգսյկ.... Անդուր ա էս ամեն ինչը, չեմ ուզում համակերպվել, որ իսկապես էսքան փոքր ու անհետաքրքիր ա կյանքը։ 
Ոչ մի նորմալ համերգ, ոչ մի հետաքրքիր իրադարձություն, ոչ մի բան։ Կարևորը` քնի-զարթնի, մնացածը պարզ ա։ Յեքա մոլորակը պտտվում ա, մարդիկ ծնվում-մահանում են, ամեն օր նոր երգեր են ստեղծվում, իսկ մենք` մենք ոչ մի բան. դժգոհ կամ գոհ։ Քանդե՞լ, թե չքանդել։ Մե՞ծ, թե փոքր, մտնե՞լ, թե չմտնել։ Ու սենց ամեն օր։ Ծովում մոլորված «կռաբի» պես. իրան վաբշե չի հետաքրքրում, որ ինքը մեեեեծ ծովի մեջ ա. կարևորը՝ ուտելու բան լինի, ու դե որ հանկարծ չտանեն մի հատ ռեստորան, ինքը դառնա ուտելիք։ 
Իսկ էս ընթացքում Լեո Մեսսին տրամադրվում ա Շվեյցարիայի հետ խաղին։ 27 տարեկան, բոլորը գիտեն, ու աշխատավարձից դժգոհ չի։ Այ սենց բաներ։ Ավել-պակաս` կներեք, շոգ ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել