«Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը» ներկայացվել է Ալան Դալեսի կողմից՝ Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թվականի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Հ. Տրումենը, ֆինանսների նախարար Հ.Մորգենթաուն, Բ. Բարուխը:
«Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի: Եվ մենք մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք՝ ամբողջ ոսկին, ողջ նյութական մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով՝ մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Ինչպե՞ս: Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում: Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման իր ծավալով մեծագույն ողբերգությունը, իր ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: 
Գրականությունից և արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել և մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով՝ ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը:
Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը: Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց - այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ:
Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու:
Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք… Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք»: 
Ծանոթագրություն: Դալես (Dulles) Ալան Ուելշի (07.04.1893թ., Ուոթերթաուն, Նյու Յորք նահանգ - 21.01.1969, Վաշինգտոն): ԱՄՆ քաղաքական գործիչ, իրավաբան: 1916-26 թթ. եղել է դիվանագիտական ծառայության մեջ, այնուհետև եղել է «Սալիվան և Կրոմվէլ» խոշոր իրավաբանական ֆիրմայի գործընկերը: 1942-45թթ. գլխավորել է ԱՄՆ-ի քաղաքական հետախուզության համակարգը Եվրոպայում: 1947թ. ծառայել է ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՀՎ) կառույցներում: 1953-61թթ. ԿՀՎ-ի տնօրենն է եղել: 1959-61թթ. Կարիբյան ճգնաժամով ԽՍՀՄ-ԱՄՆ ատոմային պատերազմի հրահրման կողմնակիցներից էր: ԽՍՀՄ-ի, ժող-սոց երկրների, ազգային-ազատագրական շարժումների դեմ ուղղված ԱՄՆ-ի հետախուզական լրտեսական-դիվերսիոն գործունեության կազմակերպիչներից մեկն էր: Լինելով ԿՀՎ-ի տնօրեն՝ եղբոր՝ Ջոն Ֆ.Դալեսի, հետ միասին 1950-ական թթ. մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի կառավարության հակասովետական կուրսի ձևավորման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել