ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցությանը: Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում:
Համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Երևանում, և նախատեսում է Ռուսաստանից այդ ապրանքների անմաքս մատակարարումների կազմակերպում՝ նախքան Եվրասիական ինտեգրացիոն տարածքին Հայաստանի միանալը:
Ռուսական կողմը, ըստ համաձայնագրի, արտահանման մաքսատուրքեր չի գանձում ներքին սպառման ծավալներով նավթամթերքից ու բնական գազից, ինչպես նաև ալմաստներից: Դրա հետ մեկտեղ արգելվում է Ռուսաստանից առանց մաքսի Հայաստանին մատակարարվող ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ: Ինձ այստեղ մի բան է հետաքրքրում. բնական ալմաստը` ադամանդագործության հումքը. ի դեպ, կարծեմ, եթե չեմ սխալվում, Աշոտ Սուքիասյանը ադամանդագործ էր ու իր, Նավասարդ Կճոյան արքպիսկոպոսի ու նախկին վարչապետ այժմ արդեն ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի Կիպրոսյան օֆշորային սկանդալով, ըստ էության, խաթարեց հենց ռուսական հումքով ադամանդագործության ծրագիրը: Ինչ-որ հետաքրքիր համընկնում է չէ: Թեև եթե հաշվի առնենք, որ գործը ջրի երես ելավ, ուրեմն ավելի հզորի մատն էր խառը: 
Սպասենք նոր զարգացումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել