ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ նախաձեռնված հայկական պատվիրակության կողմից, որտեղ նշվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում իրավիճակի վատթարացման մասին։ Բանաձևում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանում խոսքի, հավաքների ազատության իրավիճակի վատթարացման, շարունակական հետապնդումների, կամայական կալանքների և բանտարկությունների անհանգստացնող զեկույցները հաշվի առնելով, որոնք Ադրբեջանի իշխանությունները կիրառում են՝ լռեցնելու ընդդիմադիրներին և անկախ լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումները և քաղաքացիական հասարակության խիստ հետապնդումները՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողողը պետք է հրատապ գործողություններ ձեռնարկի և օգտագործի իր ողջ կարողությունները։
Վեհաժողովը, որ Ադրբեջանին արդեն իսկ կոչ է արել իրականացնել իր պարտականությունները և հարգել ԵԽ արժեքները, ցավ է հայտնում, որ որևէ առաջընթաց չկա։ Ավելին, ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակ իրավիճակն ավելի է վատթարացել։
«Հետևաբար, մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մամուլի և լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաև խոսքի ազատությունը, ԵԽ չափանիշներին համապատասխանեցնել օրենսդրությունը՝ մասնավորապես զրպարտության, ՀԿ-ների, հավաքների մասին օրենքները՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքները և Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցների հիման վրա արված առաջարկությունները»,-ասվում է ընդունված գրավոր հայտարարության մեջ։ 
Նշենք, որ հայտարարության տակ ստորագրել են ԵԽԽՎ 28 պատգամավորներ՝ ներառյալ ՀՀ պատվիրակության 8 անդամները։
Էս ամեն ինչը շատ լավ է. վերջապես մերոնք սկսել են Ադրբեջանի «տիրու նանը գրկել» ու գրկել ամենայն հայոց կրքոտությամբ, ասենք ոնց կգրկեին նատաշաներին ու վալյաներին: Դեռ քիչ են արել. մի հատ էլ ազերբառանների գլխավոր բառանին պետք է երեկվա խայտառակությունից հետո տանեին մոտակա հոգեբուժարան ու հոգեխախտ անադեկվատ անձ ճանաչեին: Սակայն զարմանում եմ մեր բարեկիրթ եվրոպացիների վրա: Որքան գիտեմ, մենք նավթ չունենք: Էս ի՜նչ խաբար է, Եվրոպային էլ նավթ պետք չէ՞, արդյոք, որ սկսել են մերոնց հետ հավասար բոլոր հնարավոր ու անհնարին պոզաներով ազերբառաններին .... լավ չասեմ եթերային չէ, ինքներդ հասկացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել