Դեռևս չեն հանդարտվել կրքերը մշակույթի նախարարության և յուր հավերժական նախարար մեծն մշակութամայր Հասո Պողոսյանի անվան շուրջ, երբ առիթ է ստեղծվում վերջինիս կողմից հեղինակված հերթական բոցը վայելելու: Այս անգամ Սուրեն Շահվերդյանի փոխանցմամբ: Ինչպես նշված է newsbook.am-ին տված վերջինիս հարցազրույցից, մեծն Հասոն Սուրեն Շահվերդյանի «Սև դառը շոկոլադ» ներկայացման ժամանակ Սուրենին ասել է` «Какой привет, такой ответ»... ակնարկելով, որ Սուրենը աջակցում է ամենատարբեր անարդարությունների դեմ պայքարող նախաձեռնություններին ու հետևաբար չի աշխատի որևէ թատրոնում ու ինքն էլ որպես նախարար բացասական իր վերաբերմունքը կպահի մինչև վերջ: Հիմա առանց որևէ չափազանցման որևէ մեկս փորձի սա հասկանալ` արդյո՞ք մենք գործ չունենք պաշտոնեական դիրքի չարաշահման դասական օրինակի հետ: Մնացյալ եզրակացություններն ու պատշաճող՝ ինչպես բարոյական, այնպես էլ իրավական հետևանքները թողնում եմ ընթերցողին ու մեր երկրի վարչապետին ու նախագահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել