Սիրիայի նորընտիր նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմը Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն է հանձնել քիմիական զենքի իր զինանոցը` ապացուցելով այդպիսով, որ հանդիսանում է օրինակարգ -լեգիտիմ- իշխանություն և կատարում է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները: Միևնույն ժամանակ այս քայլը նաև ցույց տալիս, որ Ռուսաստանը ուշի-ուշով հետևում է գործընթացին ու լիարժեքորեն է կատարում միջնորդական իր առաքելությունն այս հարցում: 
Մերձավոր Արևելքի այս լարված իրավիճակում այս քայլը կարող է նոր տարածաշրջանային-քաղաքական զարգացումների որակական փոփոխությունների բերել նույնիսկ ակնթարթային փոփոխությունների, որպիսիք եղան ԱՄՆ-Իրան կամ Արևմուտք-Իրան հարաբերությունների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել