Կարդում եմ երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի մի հիշողությունը, որով վերջինս կիսվել էր լրագրողների հետ. այն կապված էր Անիում «Ակունք»-ի երգի ու զուռնայի հետ: Մեջբերեմ հատվածը՝ կհասկանաք. «Ես ունեմ հետաքրքիր օրինակ: Արևմտյան Հայաստանում էինք, հանդիպեցինք «Ակունք» խմբին: Գնացինք Անի, պետք է ինչ-որ համար երգեին և նկարահանվեր: Հնչեց զուռնան, սկսեցինք պարել, մեկ էլ մի կին մոտեցավ. հնէաբան թրքուհի էր: Նա սկսեց խնդրել և պահանջել, որ չհնչի այդ երաժշտությունը, որովհետև վիբրացիաներն անգամ կարող են վնասել այն շինություններին, որոնք պահպանվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից»: Հասկանալի է, կարծում եմ, ու ծավալվելու կարիք չկա: Հիմա մտածում եմ՝ գուցե խնդրենք Շուշանին, որ ասի այդ թուրք հնէաբանուհու ով լինելը ու կոնտակտները, եթե, իհարկե, գիտի անուն-ազգանուն ու ունի կոնտակտներ, ու մեր մշակնախ Հասմիկ քյաբաբասեր Պողոսյանին գործուղենք այդ թրքուհու մոտ վերապատրաստման, որպեսզի վերջապես հասկանա, թե ինչպես պետք է վերաբերվել պատմամշակութային արժեքներին՝ կապ չունի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող, թե` ոչ:
Ի՞նչ իմանաս, գուցե թրքուհին կարողանա՞ մշակութայնացնել մեր մշակութամայր Հասոյին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել