Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի, Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.: Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է: Կազմված է եկեղեցուց (1868—1887 թթ.) և զանգակատնից (1858 թ.): Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը:Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.): Շահեն Մկրտչյանի կարծիքով դա յան պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի: Զանգակատունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից: Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.(Կառուցվել է) զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասնի և որդիների Արուպե և Ստեփանե և բոլոր Ղազանչիցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվն բոլոր կենդանի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ: Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում: Շուշիի ջարդերից հետո` 1920 թ-ին տաճարը դադարեց գործելուց: Ազերիների իշխանությանն անցնելուց հետո օգտագործվեց նախ որպես ամբար, իսկ հետագայում որպես ավտոտնակ: Այդ ժամանակշրջանում էլ կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները: Մինչև ազատագրումը գտնվում կիասվեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր: Ղարաբաղյան պատերազմի ժամանկ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը:

Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է սկսած 1998 թվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել