Էսպիսի մի արտահայտություն կա չէ մեր հայաստանյան իրականության մեջ: Ամանորյա հյուրասիրությունների ժամանակ մի ճաշատեսակը դեռ չկրեած գալիս է մյուսը. օրինակ դոլման դեռ բերանումդ ծամում ես, մեկ էլ ասում են` «էս է բուդն է գալիս կամ բլինչիկը»: Հիմա նույն վիճակում հայտնվել է մեր հասարակությունը բոլոր ոլորտներում: Մեկից հոգիներս չազատած գալիս են մյուսները: Հիմա դեռ Անաստաս Միկոյանի արձանի հարցը «հորով մորով» չարած է մեջտեղ է գալիս հաջորդ հերոսի` Համազասպ Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին հարցը, որի միջնորդությունը ներկայացրել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Արձանը նախատեսվում է տեղադրել մարշալ Բաբաջյանյան փողոցին հարող զբոսայգում:
Նշենք, որ Բաբաջանյանը պատերազմի տարիներին եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել