Կարո՞ղ է գեղեցիկ պատկեր ստացվել ավերակների և քաոսի մեջ: Պորտուգալացի արվեստագետ Ալեքսանդր Ֆարտոն (Alexandre Farto) հավատում է, որ այո, կարող է: Որպես ապացույց նա ներկայացնում է իր կողմից պատրաստված դիմանկարները, որոնք պատկերված են լքված շինությունների պատերի վրա: 23-ամյա Ֆարտոն գրաֆֆիտիով հետաքրքրվել է դեռևս 2000թ. սկզբերին, ըստ երևույթի մի որոշ ժամանակ նրան դուր չի եկել այն, ինչ անում է, և որոշել է նոր` ավելի հետաքրքիր միջոցներ փնտրել` արտահայտելու սեփական արվեստը: Այսպիսով արդեն մի քանի տարի է երիտասարդը դիմանկարներ է պատկերում` լքված շինությունների պատերից հնարավորինս ճշգրիտ հեռացնելով ու փորելով գաջված հատվածները: Երիտասար արվեստագետը հիմնականում աշխատում է էսքիզների միջոցով: Նրա «զինանոցի» մեջ մտնում են`մուրճ, ախտահանիչ նյութեր, շաղափ, զուբիլ և նույնիսկ պայթուցիկ  նյութեր: Այն բանից հետո, երբ դիմանկարն ստանում է պահանջված տեսքը` Ֆարտոնան օգտագործում է ներկեր և նուրբ երանգավորում է պատկերը:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել