Ես քեզ սպասել և հավատալ եմ ուզում, քո մեջ ինձ վերագտնել և ինձ քեզ նվիրել եմ ուզում, բայց...
Ես քո գրկում գոնե մեկ անգամ հալվել եմ ուզում, ձայնիցդ դողալ և ստվերդ տեսնելուն պես հուզվել եմ ուզում, բայց...
Ես քեզ հետ դատակվել և քեզնով լցվել եմ ուզում, քեզնով հպարտանալ և քեզ անմնացորդ  նվիրվել եմ ուզում, բայց...
Ես քեզ հետ հիվանդանալ և առողջանալ եմ ուզում, քեզ հետ ժպտալ և արտասվել եմ ուզում, բայց...
Ես քեզ հետ և քո համար պայքարել եմ ուզում, քեզ երջանկացնել և քեզնով երջանկանալ եմ ուզում, բայց...
Ես քեզ համար աղոթել եմ ուզում, երազանքներս քեզ նվիրել և անվերջ քեզ երազել եմ ուզում, բայց...
Ես քեզ համար ապրել եմ ուզում, քեզ շնչել և արտաշնչել եմ ուզում, քեզ նորից ու նորից բացահայտել եմ ուզում, բայց սիրել. սիրել չեմ ուզում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել