Երկրորդական բաների ետևից ընկած` վատնում ենք մեր կյանքը` շատ անհրաժեշտ մեր հայրենիքի համար: Երբեմն շնչահեղձ եմ լինում, երբ խոսում եմ «պատվավոր ազգայինների» հետ: Կոկիկ հագնվելը սովորել են, մի քանի մեքենայի մակնիշ գիտեն և մի քանի հարց լուծող ծանոթ ունեն: Ապրում են դրսում, տաքուկ, միջոցառումներ են կազմակերպում ու բանական էքստազի ցոլքերում հանգած երևեկայության արգասիքներ են տալիս: Իսկ ո՜նց են ծայվում մի քանի տեղից, երբ օտարազգի չինովնիկին տանում են հայկական օբյեկտի կաբինետ: 

Այսօր մեկի հետ զրուցում եմ, ասում է, մենք Հայաստանի քաղաքացի չենք, մենք պիտի համայնքի հարցերից խոսենք: Զարմանում եմ: Ի՜նչ հեշտ է հայ լինել, հայ լինելու անվան տակ կազմակերպություններ ունենալ, օգտագործել սեփական հետաքրքրությունների տարածման համար, բայց հայրենիքը թողնել հայրենիկիցներին՝ հայաստանցիներին:
Խեղճ հայեր, մանրացած, փոքրոգի, հարուստ ապրող չարչիներ, ես արդեն հոգնել եմ Ձեզ` Ձեր գրպանի տիրույթից հանելուց: Մեկ ուրիշ պատկառելի ասել է՝ Դավիթից զգույշ եղեք, այսինքն՝ դավիթներից, որոնց նպատակը սեփական երկիրն է, այլ ոչ թե կարկառուն համայնքի ներկայացուցիչ լինելը: 
Դնեպրոպետրովսկի մարզում երկու հակառակորդ խմբեր երկու գիրք-կատալոգ են հրատարակել «Դնեպրոպետրովսկի պատվավոր Հայերի»: Հետո կանցնի ժամանակ, եկեղեցին չքնաղ, նորակառույց կանցնի ռուսականին, հայերն էլ կձուլվեն, կգնան, ու կմնան դրոշակակիր ներկայացուցիչները՝ կատալոգներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել