Qahana.am կայքը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակներում «Հայտնի մարդիկ հավատքի մասին» խորագրի ներքո ձեզ կներկայացնենք սիրված ու ճանաչված արվեստագետների, հասարակական, քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ՝ «Եկեղեցին և մենք» թեմայով:

Մեր առաջին հյուրը դերասան Մկրտիչ Արզումանյանն է: Ի՞նչ հաճախականությամբ է դերասանն այցելում եկեղեցի, որտե՞ղ է առավել շատ գտնում իր հանգիստը, հավատո՞ւմ է, որ Աստված կօգնի իր նախաձեռնություններին և որտեղի՞ց է գալիս այդ հավատքը՝ փորձեցինք պարզել անձամբ դերասանից:

-Եթե երբևիցե որևէ խնդրանք կամ սպասելիք եք ունենում, աղոթքով դիմո՞ւմ եք Աստծուն:
-Միշտ: Կարելի է ասել՝ այնպիսի օր չի լինում, որ աղոթքով Աստծուն չդիմեմ: Մտքերով հաճախ Աստծու հետ եմ:

-Կարո՞ղ եք հիշել մի դեպք, որ զգացել եք Աստծո ներկայությունը, օգնությունը:
-Նման դեպքեր շատ են եղել: Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է: Հիմնականում անձնական բնույթի դեպքեր են, չեմ ցանկանա մանրամասնել…

-Մկրտիչ, իսկ Ձեր կյանքում Հայ Առաքելական եկեղեցին ի՞նչ դեր, կարևորություն, նշանակություն ունի: 
-Տատիկներս հաճախ էին եկեղեցում լինում: Այդ դաստիարակությունը նրանցից եմ ժառանգել: Այնպես որ, իմ կյանքում եկեղեցին, հավատքը կարևոր բաղադրիչներ են:

-Հիմա դուք Ձեր ընտանիքն ունեք՝ կին, երեխաներ: Հաճա՞խ եք այցելում եկեղեցի:
-Անձամբ ես հաճախ եմ լինում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ ընտանիքիս հետ պարբերաբար Սաղմոսավանք ենք այցելում, որը դարձել է մեզ համար շատ հարազատ ու հաճելի վայր: Դա ուղղակի մեզ համար անհրաժեշտություն, ապրելակերպ է դարձել:

Շարունակությունը կարդացեք այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել