Օրեր առաջ գնացել էինք փեյնթբոլ խաղալու: Իմ կարծիքով մի շատ կարևոր խաղ, և վատ չէր լինի, որ այն ուսանողների և բարձր դասարանցիների համար պարբերաբար կազմակերպվեր, քանզի հեշտ է կռվել սովորել երբ ունես «մի քանի կյանք» և «սպանվելու» դեպքում կարող ես սեփական սխալներից վրա սովորել և ճիշտ հետևություններ անել:
Կինս էլ էր եկել խաղալու և դա ոչ միայն իմ, այլ նաև իր ցանկությունն էր, ու երբ համազգեստը հագին էր ու զենքն էլ ձեռքին, ինձ ասաց, որ եթե պատերազմ լինի, ինքն էլ հետս կգա ու դիպուկահար կլինի:
Ինձ ուրախացրեց ոչ միայն այն, որ կինս գիտի, որ եթե պատերազմ լինի, ուրեմն ես պետք է կռվի դաշտում լինեմ, այլ որ ինքն էլ է պատրաստ գալ ինձ հետ:
Մի կողմից ցավալի է, որ այնպիսի տականք և ստոր թշնամիներով ենք շրջապատված, որ մեր երկրում անգամ կանայք, երեխաներն ու ծերերը ստիպված են կռվել, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ դա է մեր ու մեր երկրի լինելու չլինելու գինը:

Ու Հայոց Մեծ Եղեռնի մեջ մենք մեր մեղքի բաժինն ունենք և դա այն է, որ մենք թույլ տվեցինք մեզ կոտորել, չփորձեցինք պաշտպանվել, այո՛, կյանքի գնով բայց պաշտպանվել: Պաշտպանվել երբ կարող էինք, երբ ուժ ունեինք, երբ Դեր Զորի անապատներում մի քանի զինվորով մի քանի հազար մարդ դեպի մահ չէին քշում: Չնայախ անգամ այդ ժամանակ եթե պայքարեին, եթե բոլորով հարձակվեին, եթե չհամակերպվեին...
Ախր թուրքին նոր չենք ճանաչում, ախր մինչև 1915 թվականի Մեծ Եղեռնը Ադանայի կոտորած է եղել, ախր 1880-90 ականներին էլ են մեզ կոտորել:

Եվ փրկվել են միայն նրանք, ովքեր պայքարել են, զենքը ձեռքին, ահել ու ջահել, կին ու տղամարդ պայքարել են սեփական կյանքն ու մյուսների կյանքը փրկելու համար, սեփական հողը պահելու համար:

Ու երբ Ադանայի կոտորածն եղավ, պոլսահայերը ոչինչ չարեցին, Վանի հայերն էլ ոչինչ չարեցին, ոչ ոք ոչինչ չարեց, դրա համար մի քնաի տարի անց բոլորին կոտորեցին, բոլորին, բացի նրանցից ով կյանքի գնով պայքարեց ու փրկվեց կամ փրկեց իր հարազատներին, իր ազգակիցներին:

Ու թե պատերազմի լինի, ես ում երակներով Մշո և Սյունիքի արյունն է հոսում պետք է գնամ, ու մենք, տղամարդիկս կպահենք մեր երկիրը, առանց ռսի կամ ամերիկացու վրա հույս դնելու, բայց եթե մեզ դա չհաջողվի, մեր կանայք ու երեխաները պետք է պահեն մեր երկիրն ու պաշտպանեն իրենց, քանզի շակալներով շրջապատված երկրում հերթական կոտորածից փրկվելու միակ եղանակը սեփական կյանքի գնով սեփական կյանքը պաշտպանելն է...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել