Ավարտեցի Ասպրամ Ծառուկյանի «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք» գրքի ընթերցումը. դրանում Մոնթեի մասին մարտական ընկերների ու բարեկամների սրտի խոսքն ու հուշերն են: Բոլորը միաբերան ասում են, որ ոչ մի պաթետիզմ, ավելորդ հուզականություն կամ կենացային հայրենասիրություն չկար Մոնթեի մեջ... Ասածս ինչ է՝ մանկության շրջանում կերտածս հերոսներից համարյա բոլորը հակասական դուրս էկան, էլ չասած որ մի մասն ուշադիր ուսումնասիրելուց հետո հակահերոս դարձավ... Իր տրամաչափում մենակ Մոնթեն մնաց Մոնթե... Էս ապուշ առօրյայից որ հոգնում եմ ու անկումային լրահոսի մեջ հերոսի կարիք եմ ունենում, հիշում եմ, որ մեր վերջին պատերազմում մենք Մոնթե ենք ունեցել, որ մի քանի սերնդի կբավականացնի: Մեկ էլ աչքովս տեսածն եմ հիշում՝ Գիշի ու Ճարտար գյուղի էրեխեքին, որ Մարտունիում Մոնթեի կիսանդրու առաջ ծնկի են գալիս ու շնորհակալություն հայտնում հաղթանակի համար... ուզում եմ արդարացնենք էդ տեսակը մեր մեջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել