Դեռևս անհիշելի ժամանակներից հայկական լեռնաշխարհը կռվախնձոր է եղել բարբարոս հարևանների համար, որոնք ցանկացել են զավթել ու տիրանալ հայկական հողերին, որի համար հավերժական գոյամարտեր են մղել, սակայն հայ ժողովորռդը կարողացել է կյանքի գնով պայքարել իր հայրենիքի ազատության ու անկախության համար: Մեր նախնիները սուրը բարձր պահած ՝ իրենց արժանապատվության համար, իրենց սուրբ հայրենիքի պաշտպանության ոգով ներշնչված պայքարել են, թեև ընկել են ռազմի դաշտում, բայց սուրբ պսակն են ստացել այն սուրբ գործի համար, ինչպիսին է հայրենիքի պաշտպանությունը: Մեր նախնիների հավերժական պայքարների շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդը ապրում է այս աստվածային գեղեցկությամբ պարուրված երկրում, ապրում, ծաղկեցնում ու շենացնում է հայոց հողը, հայոց ազգը: Թեև մեր նախնիները կարող էին ընտրել գերվելու և օտար հողում ապրելու, օտար աստծուն պաշտելու տարբերակը, բայց նրանք ընտրեցին ընդերքից խոխոջացող խոր անդունդի դիմաց ահաբեկված օրհասական վախճանը: Թեպետ նրանք տեսնում էին, որ շարժվում էին ահարկու, սարսափելի փորձությունների միջով, բայց այնուամենայնիվ հիշելով իրենց հայրենիքը, ընտանիքը, ջանում էին դիմագրավել թշնամու ահավոր հարձակումներին: Մեր նախահայրերի հարատև պայքարների շնորհիվ է, որ մենք ունենք մեր կրոնը, ունենք ինքնատիպ մշակույթ ու հիմա ապրում ենք մեր հայկական բնօրրանում՝ Հայաստանում: Եվ ճիշտ է ասված, որ հայը եղել է, կա ու կապրի հավիտյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել