«Գնա մեռի, արի սիրեմը» բացառելով...
Ժողովուրդ, վերջին շրջանում մեր մեծերից էլի մի քանիսը գնացին, ու հանկարծ հիշեցինք, որ նրանք մինչ այդ մեր կողքին էին... Մեր լեգենդներին կենդանության օրոք չենք մեծարում ու գնահատում... Մեր կողքին այսօր համեստորեն ապրում է մեր թատրոնի Ոսկե շրջանի վերջին մեծագույն ներկայացուցիչը՝ Վարդուհի Վարդերեսյանը... Ե՞րբ ենք վերջին անգամ իր մասին խոսել, լսել, տեսել, հետաքրքրվել... Մի քիչ ուշադիր ու նրբանկատ լինենք, իրենց շատ բան պետք չէ, ընդամենը՝ վաստակի տարրական գնահատում ու ուշադրություն... Վարդերեսյանին էլ պատահական չնշեցի. ընկերներս գիտեն, որ ինձ համար նա մեր ներկայիս արվեստագետներից մեծագույնն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել