Անաստաս Միկոյանը Հայաստանի համար միգուցե ավելի շատ դրական գործեր կարող էր անել, դա չեմ ժխտում, բայց ասել, որ նա ոչինչ չունի արած Հայաստանի համար սխալ է: Հիշեցնեմ, որ 19-ամյա Միկոյանը առաջին աշխարամարտի տարիներին կամավոր մեկնել է ռազմաճակատ և մասնակցել Արևմտյան Հայաստանի ազատագրմանը, ինչպես նաև 1918թ.-ին մասնակցել է Բաքվի հայերի ինքնապաշպանական մարտերին: Անաստաս Միկոյանի կենսագրության այս 2 դրվագները վկայում են, որ նա բոլշևիկ լինելուց բացի, նաև հայ էր: Չեմ ժխտում, որ Միկոյանի կենսագրության մեջ սև բծեր նույնպես կլինեն, բայց կենտրոնանալ միայն դրա վրա սխալ է, քանի որ հնարավոր չի, որ Միկոյանի քաշային որևէ քաղաքական գործիչ իր կենսագրության մեջ սև բծեր չունենա: Տա Աստված, որ սրանից հետո Միկոյանի, Լորիս Մելիքովի նման տաղանդավոր և համաշխարհային հռչակ ունեցող հայերը ծնվեն անկախ Հայաստանում և իրենց ունակությունները ներդնեն մեր պետության հզորացման գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել