ՀՀ-ում ՌԴ դեսպանին կամ կռազի ղեկից են իջեցրել ու ուղարկել Հայաստան, կամ էլ Ռուսաստանն այնքան է մեր երկրում տեղավորվել, որ արդեն ինչ-որ դեսպան սկսել է քիթը խոթել մեր ներքին խնդիրների մեջ: Սուլթանական ռեժիմին ներհատուկ անհանդուրժողությամբ՝ արդեն կրեմլցիք սկսել են քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ նորություններ մոգոնել: Այդ դեսպանին կամ, ավելի ճիշտ, սուրհանդակին պետք է հիշեցնել, որ հայ-ռուսական հարաբերությունների սեպը ՀԿ-ները չեն, այլ՝ ռազմավարական դաշնակցին ժամ առաջ հոշոտելու պատրաստ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը, կամ նվիրելը (ընդ որում՝ առնվազն տարօրինակ վարքագիծ է, ՀԱՊԿ կանոնադրությամբ, Դաշինքի անդաի նկատմամբ ագրեսիայի դեպքում, մյուս անդամները պետք է տրամադրեն ռազմական օժանդակություն... ու զինել պոտենցիալ ագրեսորին), սեփական երկրում պետական ֆինասավորմամբ տպագրվող քարտեզներում Ստեփանակերտի փոխարեն ապօրինաբար «Խանքենդի» խզբզոցը, անգամ չնչին պարտքի դեպքում ռազմավարական օբյեկտների վրա ոչնչի ընդունակ ձեռքի տարածումը, որոնք չեն էլ աշխատեցվում, իսկ ոչ ռազմավարական գործընկերների հարյուրավոր միլիոն դոլարների պարտքերն այդ նույն Մոսկվան հաճույքով մարում է: Հիշում ենք նաև Վերին Լարսի սահմանակետի առանց զգուշացումների փակումը՝ լավ իմանալով, որ դաշնակիցը դրանից միլիոնավոր դոլարների վնաս է կրում և այլն, և այլն, և այլն... Այ, սա է մեկ երկրին դիկտրինալ մակարդակում անթաքույց անվտանգության երաշխավոր ճանաչելու գինը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել