Մարդ պետք է ապրի այնպես, ինչպես իրեն է հարմար... Լավ միտք է.. Բայց Մեր հայ աղջիկներն այդպես էլ չկարողացան սովորել ապրել հարմարավետ... Տանը մնալու վախը համակել է նրանց, և նրանք ամեն ջանք թափում են տղաների ուշադրությունը գրավելու համար, որ գոնե ասեն - Մենք ընկեր ունենք կամ սիրած տղա :ՃՃ Դրա ապացույցն են կոշիկների 5 մետրանոց կրունկները, որոնք բառիս բուն իմաստով ջարդում են ողնաշարը, <<ամենօրյա>> պարահանդեսային և <<շքեզ>> զգեստները, որոնք նրանք հագնում են դասի գնալիս, և մի տոննանոց շպարը, որը ժպտալու դեպքում թվում է կճաքի... :ՃՃ Հետո էլ Եվրոպա, Եվրոպա ասելով ման են գալիս... Հայուհիներ , մի հատ գնացեք Եվրոպա ու տեսեք թե նրանց ապրելակերպը ինչքանով է ձերինից տարբերվում ու կհասկանաք, որ կյանքի իմաստը ամուսնանալու կամ էլ տղաների մեծարանքը լինելու մեջ չէ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել