Ինձ մշտապես մի հարց է տանջում՝ ինչպես դրդել մեր երիտասարդությանը զբաղվել ընթերցանությամբ... Սակայն հենց ձեռքս եմ վերցնում մեր հայ արդի գրականության «գլուխգործոցները»՝ հասկանում եմ մեր ջահելների անտարբերության պատճառը ընթեցանության հանդեպ: Բանն այն է, որ այսօրվա գրողները (բացառությամբ մի քանիսի) իրենց ստեղծագործություններում արծարծում են այնպիսի թեմաներ, որոնք, թերևս, ոչ մի օգուտ չեն տալիս....Հետո էլ ասում են՝ կարդացեք արդի գրականություն.... Ոնց կարդանք, եթե այն մեզ բառիս բուն իմաստով ոչինչ չի ուսուցանում... և արդյունքում մենք իզուր ժամանակ ենք վատնում... Ցավալի է Չարենցից ու Իսահակյանից հետո տեսնել, թե ինչպես է որակազրկվում գրականությունը... Մենք էլ ստիպված կարդում ենք արտասահմանյան գրականություն՝ ծիծաղելով իրենց գրող համարող գզգզված մազերով. երկար մորուքներով խզբզողների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել